‘
«Ատլետիկո»-ի հարձակվող Դիեգո Կոստան այսօր ներկա է եղել մադրիդյան ակումբի մարզման ժամանակ, սակայն չի մարզվել թիմակիցների հետ:
AS-ի տեղեկություններով՝ Իսպանիայի հավաքականի հարձակվողը դժգոհ է եղել, որ իր ակումբը մտադիր է ներքին հետաքննություն իրականացնել նրա ութխաղյա որակազրկման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ 30-ամյա խաղացողը հեռացվել էր Լա Լիգայի «Բարսելոնա»-ի դեմ խաղում մրցավարին վիրավորելու և հրելու համար ու պատժվել ութխաղյա որակազրկմամբ:
Հաղորդվում է, որ Կոստային պատիժ է սպասվում «Ատլետիկո»-ի կողմից:
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 21 հանդիպման, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
‘