‘
Լոնդոնի «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան հրաժեշտ է տվել լոնդոնյան ակումբի իր խաղընկերներին: Այս մասին հայտնում է The Telegraph-ը:
Իսպանացի ֆուտբոլիստը մտադրված է կարիերան շարունակել Մադրիդի «Ատլետիկո»-ում: Իսպանական ակումբը «ազնվականներ»-ի հետ դեռ չի կարողանում համաձայնեցնել ֆուտբոլիստի տեղափոխության հարցը: Գործարքի հնարավոր արժեքը գնահատվում է 25 մլն ֆունտ ստերլինգ:
28-ամյա խաղացողը Անգլիայի Պրեմիեր Լիգայի նախորդ մրցաշրջանում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 20 գոլի հեղինակ:
‘