‘Դիեգո Կոստան մեկնել է Մադրիդ’

1524

 «Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան չի պատրաստվում այլևս հանդես գալ լոնդոնյան գրանդում: Այս մասին հաղորդում է լրագրող Ջանլուկա դի Մարցիոն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ֆուտբոլիստը երեկ մեկնել է Մադրիդ ու մտադիր է հետագա մարզումներն անցկացնել իր հայրենիքում:

Նշվում է, որ Կոստան Իսպանիայում կմնա այնքան ժամանակ մինչև «Ատլետիկո»-ն կկարողանա ընդհանուր հայտարարի գալ «Չելսի»-ի հետ իր տեղափոխության հարցում:

Ավելի վաղ, հաղորդել էինք,  որ «Ատլետիկո»-ն խաղացողի տրանսֆերի դիմաց 60 մլն եվրո է առաջարկել «ազնվականներ»-ին:

Նախորդ հոդվածը‘Աշխարհի գավաթ, 1/8 եզրափակիչ. Լևոն Արոնյանն ոչ-ոքի խաղաց առաջին պարտիայում’
Հաջորդ հոդվածը‘Հայտնի են Golden Foot-ի 10 հավակնորդների անունները’