‘
Հարձակվող Դիեգո Կոստան միացել է «Ատլետիկո»-ի մարզումներին: Այս մասին հայտնում է AS-ը:
Իսպանիայի հավաքականի հարձակվողը ներողություն է խնդրել և վերադարձել թիմի ընդհանուր խումբ:
Նախօրեին 30-ամյա խաղացողը հրաժարվել էր մարզվել մադրիդյան ակումբի հետ:
Հիշեցնենք, որ Իսպանիայի առաջնության «Բարսելոնա»-ի դեմ հանդիպմանը Կոստան հեռացվել էր մրցավարին վիրավորելու և հրելու համար ու պատժվել ութխաղյա որակազրկմամբ:
Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 21 հանդիպման, դարձել 5 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ
‘