‘Դիեգո Կոստան ուզում է հեռանալ «Չելսիից»’

860

«Չելսիի» հարձակվող Դիեգո Կոստան ցանկություն է հայտնել մրցաշրջանի ավարտին հեռանալ լոնդոնյան ակումբից։ Նախօրեին «Չելսին» պաշտոնապես հայտարարեց Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ 3¬ամյա պայմանագրի կնքման մասին, ով հավաստիացրել է Կապույտներին, թե հենց առաջին փորձից նրանց կվերադարձնի Չեմպիոնների լիգա։

Բայց հաջորդ մրցաշրջանում Չեմպիոնների լիգայի բացակայությունը մեկն է այն գործոններից, որի պատճառով Կոստան ուզում է հեռանալ «Սթեմֆորդ Բրիջից» և վերադառնալ իր նախկին «Ատլետիկո» ակումբը։

Իսպանիայի հավաքականի 27¬ամյա խաղացողը դժգոհ է Անգլիայում կյանքից, ինչպես նաև՝ «մինչև կոկորդը կուշտ է» իր հանդեպ ֆուտբոլային իշխանությունների անարդար վերաբերմունքից. միայն անցած շաբաթ Ֆուտբոլային ասոցիացիան խստացրել է նրա 2¬խաղյա որակազրկումը ևս մի խաղով և 20 հազար ֆունտ տուգանքով։

Չնայած Կոնտեն «Չելսիում» աշխատանքի կանցնի միայն Եվրո¬2016¬ից հետո, բայց հավանաբար նա խաղացողների հետ կհանդիպի մինչև Պրեմիեր լիգայի մրցաշրջանի ավարտը։ Հազիվ թե իտալացի մասնագետը կարողանա տարհամոզել Կոստային, բայց նա կարող է հասկանալ, որ թոփ¬մակարդակի հարձակվողի ձեռքբերումն այս ամառ պետք է Կապույտների համար առաջնահերթություն լինի։

Բացի ,Ատլետիկոյիցե Կոստայի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև ՊՍԺ¬ն։ Եթե Դիեգոյի տեղափոխությունն անխուսափելի է, ապա «Չելսին» կփորձի նրան ավելի շահեկանորեն վաճառել, քան այն 32,5 մլն ֆունտն է, որով 2014¬ին գնեց հարձակվողին։

Ինչ վերաբերում է Կոստային փոխարինողին, ապա «Չելսիի» տեխնիկական տնօրեն Մայքլ Էմենալոն գերադասում է «Էվերտոնից» հետ բերել Ռոմելու Լուկակուին։ Կապույտների համար կարող են հետաքրքիր լինել նաև ՊՍԺ¬ից Էդինսոն Կավանին և «Նապոլիից» Գոնսալո Իգուաինը։

Նախորդ հոդվածը‘Անտոնիո Կոնտեն երեք տարվա պայմանագիր կնքեց «Չելսիի» հետ’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ-ն պահանջում է Հունաստանից վերսկսել երկրի գավաթի խաղերը’