‘
«Չելսի»-ի հարձակվող Դիեգո Կոստան կարող է տեղափոխվել «Ատլետիկո»: Այս մասին հաղորդում է Sky Sports-ը:
Իսպանացի ֆուտբոլիստը մադրիդյան ակումբի ղեկավարությանը հայտնել է Մադրիդ վերադառնալու իր ցանկության մասին: Այժմ ակումբները պետք է գործարքի վերաբերյալ համաձայնության գան միմյանց հետ:
Եթե լոնդոնցիների հարձակվողը Դիեգո Սիմեոնեի թիմ տեղափոխվի, ապա չի կարող խաղալ, քանի որ ակումբը տրանսֆերային արգելքի պատճառով մինչև 2018 թվականի հունվար ամիսը չի կարող նոր ֆուտբոլիստների հրավիրել:
Նշվում է, որ «ազնվականներ»-ը Կոստայի տրանսֆերային արժեքը 100 միլիոն եվրոյից նվազեցրել են մինչև 60 միլիոնի:
Հիշեցնենք, որ 28-ամյա խաղացողն «Ատլետիկո»-ում հանդես է եկել 2007-2009 և 2010-2014 թվականներին:
‘