‘
Լոնդոնի «Չելսիից» Մադրիդի «Ատլետիկո» վերադարձած Դիեգո Կոստան, անդրադառնալով նախկին ակումբին, նշել է, որ լավագույնն, ինչ ունի «Չելսին»՝ նրա երկրպագուներն են:
«Անգլիական ակումբների երկրպագուները շատ հավատարիմ են։ Նրանք հանգիստ են ընդունում մի ակումբից մյուսը ֆուտբոլիստների տեղափոխությունները։ Իսպանիայում ամեն ինչ այլ է, բայց դրանում նույնպես կա իր արդարությունը։ «Չելսիից» «Մանչեսթեր Յունայթեդ» և «Արսենալ» են տեղափոխվել մեծագույն ֆուտբոլիստներ, և նրանք բոլորն էլ ջերմ ընդունելության են արժանացել «Սթեմֆորդ Բրիջում»։ Եթե ես «Ատլետիկոյի» կազմում գամ Լոնդոն, ապա վստահ եմ, որ կրկին ջերմ ընդունելության կարժանանամ։ Ես շատ լավ հարաբերություններ եմ պահպանել ակումբի երկրպագուների հետ, նրանք միշտ սատարել են ինձ և նույնիսկ դժվար պահին, երբ գլխավոր մարզիչը հրաժարվեց իմ ծառայություններից»,- ասել է Կոստան։
‘