Դիեգո Մարադոնայի խաղաշապիկը վաճառվել է 8,5 միլիոն եվրոյով

66

Լեգենդար արգենտինացի Դիեգո Մարադոնայի խաղաշապիկն օնլայն աճուրդում վաճառվել է 7,14 միլիոն ֆունտ ստերլինգով (8,5 միլիոն եվրո), հաղոդրում է cityam.com-ը։ Մեկնարկային գինը 4,98 միլիոն ֆունտ ստերլինգ էր։

Այդ խաղաշապիկով Մարադոնան 1986թ․ աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչում խաղացել է Անգլիայի հավաքականի դեմ։ Արգենտինան Մարադոնայի դուբլի շնորհիվ հաղթել էր 2։1 հաշվով։ Առաջին գոլը լեգենդար ֆուտբոլիստը խփել էր ձեռքով, սակայն մրցավարը չէր նկատել։ Այդ առաջնությունում Արգենտինան նվաճել է աշխարհի գավաթը՝ եզրափակիչում հաղթելով գերմանացիներին։ Մարադոնան ճանաչվել էր մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ։

Վերջին 35 տարիներին խաղաշապիկը պատկանում էր Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Սթիվ Հոջին, որ հանդիպումից հետո փոխանակել էր իր խաղաշապիկը Մարադոնայի հետ։

Հիշեցնենք, որ Մարադոնան մահացել է 2020թ․ նոյեմբերի 25-ին 60 տարեկանում։

Նախորդ հոդվածըFT․ Շվեդիայի և Ֆինլանդիայի մուտքը ՆԱՏՕ Եվրոպայում գնահատում են որպես սադրանք
Հաջորդ հոդվածըԲլինքեն․ Վաշինգտոնը պաշտպանում է ՆԱՏՕ-ի բաց դռների քաղաքականությունը