‘Դիեգո Մարադոնա. Ինձ հետապնդելու համար ապացույցներ չկա’

587

Իտալիայի հարկային մարմինները լեգենդար ֆուտբոլիստ Դիեգո Մարադոնային մեղադրում են, որ նա «Նապոլիում» հանդես գալու ընթացքում իտալական պետությանը 30 միլիոն եվրո պարտք է մնացել հովանավորների եւ գովազդային եկամուտներից: 52-ամյա արգենտինացին այդ մեղադրանքների հետ կտրականապես համաձայն չէ:

«Նրանք ինձ հետապնդելու համար ապացույցներ չունեն: Ես չեմ խուսափել հարկեր վճարելուց: Դիմում եմ քաղաքական գործիչներին: Եթե ես ինչ-որ վատ բան էլ արել եմ, ապա հարկերն այստեղ կապ չունեն: Ես ցանկանում եմ ազատ վերադառնալ Նեապոլ: Բայց ես չեմ կարող ազատ, բաց սրտով այցելել Նեապոլ եւ դա ճիշտ չէ: Նրանք ինձ զրկում են նորից տեսնել Նեապոլի բնակիչներին, որոնց ես սիրում եմ»,- Մարադոնայի խոսքն է մեջբերում Corriere della Sera-ն:

Նախորդ հոդվածը‘ Քրեական գործ՝ սոցցանցում մանկական պոռնոգրաֆիա տարածելու համար’
Հաջորդ հոդվածը‘Կահիրեում հարձակում են գործել Ահմադինեժադի վրա’