‘Դիեգո Մարադոնա. «53 տարեկանում ես ինձ 80-ամյա ծերունի եմ զգում»’

767

Համաշխարհային ֆուտբոլի լեգենդ Մարադոնան նշել է, որ կդառնար առանձնահատուկ ֆուտբոլիստ և աշխարհում կլիներ լավագույնը, եթե իր պրոֆեսիոնալ կարիերայի ընթացքում չօգտագործեր թմրանյութ: 53-ամյա արգենտինացու խոսքով, ինքն հիմա իրեն 80 տարեկան է զգում:

«Եթե ես չընդունեի թմրանյութեր, աներևակայելի լավ ֆուտբոլիստ կլինեի: Մինչև Եվրոպա ժամանալը, մտածում էի, որ իմ տեխնիկական պատրաստվածությունը թույլ կտա ճեղքել ցանկացած պաշտպանություն: Երբ գնդակն ինձ մոտ էր լինում, հանդիսատեսը հիացմունք ու խանդավառություն էր ապրում:

Ու հիմա, թեև ես 53 տարեկան եմ, ինձ 80 տարեկան ծերունու նման եմ զգում: Ես չեմ ապրել սովորական մարդու կյանքով»,- արգենտինացու խոսքերն է փոխանցում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյան. Արցախը պատրաստակամ է համակարգված աշխատանք իրականացնել մի շարք ոլորտներում ‘
Հաջորդ հոդվածը‘ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’