‘Դիեգո Սիմեոնեի որդին` Հարավային Ամերիկայի առաջնության լավագույն ռմբարկու’

659

«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի որդին՝ Ջովանին, դարձել է պատանիների Հարավային Ամերիկայի առաջնության լավագույն ռմբարկու։ Առաջնութունը անց էր կացվում Ուրուգվայում։ 
Արգենտինայի ընտրանին եզրափակիչ հանդիպումում 2։1 հաշվով առավելության է հասել տանտերերի՝ Ուրուգվայի հավաքականի նկատմամբ և վաստակելով 13 միավոր՝ դարձել է մրցաշարի հաղթող։ Առաջնության լավագույն ռմբարկու է հռչակվել Ջովանի Սիմեոնեն՝ 10 հանդիպումում հեղինակելով 9 գնդակ։ Ընդհանուր առմամբ՝ արգենտինացիները 10 հանդիպումում 24 գոլ են խփել։
Մրցաշարին խաղարկվել է նաև 2016-ի Ռիո Դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերին մասնակցելու ուղեգիր։ Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը հաղթել է 2004 և 2008 թվականների օլիմպիական խաղերում, սակայն 2012-ի Լոնդոնի օլիմպիական խաղերին չի մասնակցել։

Նախորդ հոդվածը‘Դանի Ալվեշի գործակալը բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ’
Հաջորդ հոդվածը‘Կոնտեն հնարավոր է հեռանա Իտալիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից ‘