‘
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կերկարաձգի գործող պայմանագրի ժամկետն ակումբի հետ մինչև 2020 թվականը, հայտնում է իսպանական մամուլը: Նրա գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2018 թվականի ամռանը:
Չնայած նրան, որ արգենտինացի մասնագետի ծառայություններով հետաքրքրված են միլանյան «Ինտերը», Լոնդոնի «Արսենալն» ու ֆրանսիական «ՊՍԺ»-ն, նա որոշել է շարունակել աշխատանքը Մադրիդում: Մյուս կողմից Սիմեոնեն գտնում է, որ իր կողմից սխալ քայլ կլինի թիմին թողնել այս պահին: Հիշեցնենք, որ մադրիդյան ակումբին զրկել են մինչև գալիք հունվար ամիսը նոր ֆուտբոլիստներ հայտավորել: Ստեղծված իրավիճակում չի պատրաստվում թողնել թիմը՝ հետևելով իր սաների Անտուան Գրիզմանի, Կոկեի, Սաուլ Նիգեսի, ինչպես նաև դարպասապահ Օբլակի օրինակին, որոնք նույնպես որոշել են երկարաձգել գործող պայմանագրերի ժամկետները:
‘