‘
Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն հերքել է իսպանական մամուլում տարածված լուրերը, թե նա կատալոնական «Բարսելոնայի» հետ հանդիպումից հետո արգեսիվ պահվածք է ցուցաբերել: Արգենտինացի մասնագետին, մասնավորապես, մեղադրում էին մրցավար Խեսուս Խիլյա Մանսանոյին վիրավորական ժեստեր ցուցադրելու, ինչպես նաեւ կատալոնական ակումբի բրազիլացի հարձակվող Նեյմարի հետ հարաբերություններ պարզելու մեջ:
«Սուտ է այն ամենը, ինչ գրվել է: Թունելում չեմ փնտրել Նեյմարին եւ չեմ վիրավորել մրցավարին»,- Սիմեոնեի խոսքերը մեջբերում է AS-ը:
‘