‘Դիեգո Սիմեոնե. «Տարօրինակ է, որ ինձ ավելի հաճախ պատժում են «Ռեալի» և «Բարսելոնայի» հետ հանդիպումների ժամանակ»’

689

.«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, որ «Ռեալի» հետ հանդիպման ժամանակ (1:0) տեղի ունեցած դիպվածն արդեն անցյալում է, և ինքն հիմա սպասում է  այս առիթով ընդունվելիք որոշման հրապարակմանը:

«Ինձ մնում է միայն սպասել, թե ինչ որոշոմ կընդունեն իմ գործի կապակցությամբ: Այս դեպքն արդեն հետևում է մնացել, այնպես, որ  այլևս իմաստ չկա դրան անդարդառնալու: Բայց մի փոքր տարоրինակ է, որ ավելի հաճախ ինձ պատժում են «Ռեալի» ու «Բարսելոնայի» հետ խաղերի ժամանակ»,-արգենտինացի մասնագետի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

Հիշեցնենք, որ դրվագներից մեկի ժամանակ Սիմենոն շատ բուռն էր արձագանքել և հարվածել էր պահուստային մրցավարի ծոծրակին:

Նախորդ հոդվածը‘Լավրով. Ռուսաստանը ճանաչել է Պորոշենկոյի նախագահությունը’
Հաջորդ հոդվածը‘Վահե Հովհաննիսյան. Իշխանությունները շարունակում են նայել իրականությանը շքեղ առանձնատների պատուհաններից’