‘Դիեգո Սիմեոնին կարող է գլխավորել «Ինտերը»’

539

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն չի բացառել, որ երբեւիցե կարող է գլխավոր Միլանի «Ինտերը»: Մամուլում արդեն տեղեկություններ կան, որ «Ինտերի» նախագահ Մասիմո Մորատին արդեն նախնական բանակցություններ է վարել արգենտինացի մասնագետի հետ:

«Չեմ բացառում, որ մի գեղեցիկ օր կգլխավորեմ «Ինտերը»: Իմ ֆուտբոլային կարիերայի ընթացքում հրաշալի բազմաթիվ զգացումներ եմ ապրել` խաղալով Իտալիայում: «Ատլետիկոյում», որտեղ ես նույնպես խաղացել եմ, ինձ հաջողվեց նորմալ մարզիչ դառնալ: Տեսնենք, թե ճակատագիրն ինչպես կստացվի»,- Սիմեոնիի խոսքն է մեջբերում Sky Italia-ն:

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանյան գազի գլխավոր ներկրողն այլևս Ուկրաինան չէ’
Հաջորդ հոդվածը‘Խորհրդակցություն ԼՂՀ–ում ՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման թեմայով ‘