‘
Հայաստանի կառավարությունը հաստատել է հողօգտագործողներին աշնանացանի համար մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման նպատակով պետական աջակցության ծրագիրը: Ծրագրի իրականացման համար, օգոստոսի 29-ի նիստում ընդունված որոշման համաձայն, ՀՀ կառավարությունը գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 49 մլն դրամ:
ՀՀ գյուղնախարար Սերգո Կարապետյանի խոսքով՝ կառավարության կողմից սուբսիդավորման արդյունքում գյուղացիները կստանան լիտրը 350 դրամով դիզվառելիք ձեռք բերելու հնարավորություն:
Կառավարության նախորդ նիստում էլ հաստատվել է գյուղացիական տնտեսությունների կողմից պարարատանյութի ձեռքբերումը սուբսիդավորելու ծրագիրը: Պարարտանյութը գյուղացիներին կմատակարարվի մեկ պարկը 6 հազար դրամով:
‘