‘
Արշավականներ ակումբը «Ֆեյսբուքի»իր էջում տեղադրել է լուսանկար, որը պատկերում է Դիլիջանի «անտառի արքա» հայտնի փայտե արձանը: Անհայտ անձինք «գլխատել են» արձանը: Նշենք, որ սա վերջին շրջանում «անտառային վանդալիզմի» առաջին դեպքը չէ. ամիսներ առաջ հայտնի դարձավ, որ անհայտ անձինք այրել են Հաղարծնի վանքի դարավոր ընկուզենին:
‘