‘Դիլիջանի միջազգային դպրոցը «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ է ստացել’

955

Դիլիջանի միջազգային դպրոցը (UWC Դիլիջան) ստացել «IB World School» դպրոցի լիարժեք կարգավիճակ: Դա նշանակում է, որ դպրոցն իրավունք է ստացել 2014թ. սեպտեմբերից իր 16-ից 18 տարեկան սաներին առաջարկել անգլերեն լեզվով դասավանդվող IB (Միջազգային Բակալավրիատի) դիպլոմ ծրագիրը:  «Դիպլոմա» ծրագրի շրջանակներում UWC Դիլիջանի ուսանողները կանցնեն երեք «Բարձր մակարդակի» (HL) եւ երեք «Ստանդարտ մակարդակի» (SL) առարկաներ: IB ծրագրի դիմորդներից կպահանջվի ներկայացնել ծավալուն շարադրություն (Extended Essay), ավարտել ճանաչողության տեսության (Theory of Knowledge (TOK) դասընթացը եւ ակտիվորեն ներգրավված լինել զանազան  ստեղծագործական, սոցիալապես ակտիվ  եւ կամավորական (Creativity, Action and Service (CAS) ծրագրերում:

Դիլիջանի միջազգային դպրոցն իր դռները կբացի 2014 թ. սեպտեմբերից` 90 աշակերտների համար: Նախատեսվում է, որ 2023-ին դպրոցում կուսանեն 650 աշակերտներ 60 երկրներից: Աշակերտների 90 տոկոսը կսովորի նվիրատուների կողմից հատկացված կրթաթոշակներով:

Նախորդ հոդվածը‘Թել Ավիվում Ազնավուրի համերգին 10 հազար մարդ է ներկա եղել’
Հաջորդ հոդվածը‘Երթ դեպի Բաղրամյան 26` Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով. լուսանկարներ’