‘Դիլմա Ռուսեֆ. Մենք լրիվ պատրաստ ենք ընդունելու աշխարհի առաջնությունը’

791

Բրազիլիայի  նախագահ Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ իր երկիրը լրիվ պատրաստ է ընդունելու ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, որը մեկնարկում է հինգշաբթի՝ հունիսի 12-ին:

Հեռուստատեսային իր ուղերձում Ռուսեֆը հայտարարել է, թե հոռետեսները  խայտառակվեցին՝ տեսնելով բրազիլացի ժողովրդի վճռականությունը՝ մրցաշարն արժանավորապես ընդունելու հարցում:

Մրցաշարի առաջին հանդիպումը Բրազիլիայի և Խորվաթիայի հավաքականների միջև կկայանա Սան-Պաուլուի մերձակա «Արենա Կորինտիանս» մարզադաշտում, որտեղ մինչև հիմա շարունակվում են շինարարության ավարտական աշխատանքները:

Դիլմա Ռուսեֆը նաև հերքել է այն մեղադրանքները, թե առաջնության կազմակերպիչները գերածախս են կատարել: Ըստ նրա՝ գումարը ներդրվել է ենթակառույցներում, որոնք բրազիլացիներին կծառայեն երկար տարիներ: Հյուրերը, ասել է Ռուսեֆը, իրենց հետ չեն տանելու ենթակառուցվածքները: Նա ընդգծել է, որ առաջնության համար ծախսված 11 մլրդ դոլարն արդարացված է: Նա «կեղծ երկընտրանք» է համարել մարզադաշտերի և դպրոցների շինարարության համեմատությունը և հայտարարել է, որ մրցաշարի նախապատրաստության ծախսերը չեն ազդել կրթության և առողջապահության համար նախատեսված ծախսերի վրա: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Հրանտ Տեր-Աբրահամյան. Վեցուկես կետ` 12 պահանջի մասին’
Հաջորդ հոդվածը‘Հովիկ Աբրահամյանը` երթի մասնակիցներին. «Կարելի է սպասեք, որ մենք օրինագիծ բերենք, նոր խոսեք»’