‘
Եվրո-2016-ի ընտրական փուլի Հայաստան-Սերբիա (1:1) հանդիպումից հետո հյուրերի գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը ներկայացավ հետխաղյա մամուլի ասուլիսին:
— Կարո՞ղ եք մեզ բացատրել մեր ընտրանու ֆիասկոյի պատճառը (սերբ լրագրող):
— Չեմ կարող ասել, որ ֆիասկոն ճիշտ է բնութագրում մեր խաղը: Հայաստանի հավաքականի հիանալի էր պաշտպանվում: Ես ասել էի, որ ծանր խաղ էր լինելու, չեմ կարող ասել, որ սա մեր ընտրանու լավագույն խաղերից էր:
— Նկատի ունենալով խաղի ընթացքը՝ արդյունքից գո՞հ եք:
— Հանդիպումից առաջ ես, իհարկե, բավարարված չէ լինի: Կոնկրետ այս խաղից ինձ մեկ միավորը բավարարում է, քանի որ Հայաստանի հավաքականը կարող էր նաև կրկնապատկել հաշիվը:
— Ձեր կարծիքով ինչքա՞ն հանդիսական կլինի Բելգրադում խաղին:
— Կարծում եմ՝ հաջորդ խաղի բոլոր տոմսերը վաճառված կլինեն
— Ինչո՞ւ փոփոխություններն ուշ կատարեցիք:
— Ես չեմ կարծում, թե Միտրովիչի փոփոխությունն ուշ կատարեցի: Ցանկանում էի կազմում հարձակվողական ֆուտբոլիստների առատության բալանսը կարգավորել: Ստացվում էր այնպես, որ 5 ֆուտբոլիստով պաշտպանվում էինք մրցակցի 2 խաղացողների դեմ:
— Ինչպե՞ս կհամեմատեք Ֆրանսիայի և Հայաստանի հետ հանդիպումները:
— Ֆրանսիացիների դեմ խաղում գրոհելու տարածություն ունեինք, իսկ այսօր՝ ոչ: Այս խաղում ավելի շատ հեռահար փոխանցուներ էին կատարում:
— Հայաստանի հավաքականի մի շարք առաջատարներ բացակայում էին. ըստ ձեզ՝ այս ընտրանին խմբից դուրս գալու շանս ունի՞:
— Ես ասել եմ, որ այո, հնարավոր է:
— Արդյունքն ազդե՞լ է այն բանի վրա, որ ասում եք ավելի ուժեղ է մեր հարձակման գիծը:
— Եթե պարտվեինք, ես ավելի կոշտ կլինեի:
‘