‘Դիմակավորված հատուկջոկատայիններ՝ Կառավարության դիմաց (լուսանկարներ)’

1899

Ոստիկանության Հատուկ նշանակության վաշտը Հանրապետության հրապարակում հավաքված ցուցարարներին ստիպել է դուրս գալ Տիգրան Մեծի պողոտայից, որտեղ երթեւեկությունը մի քանի րոպե փակել էին ի նշան բողոքի, տեղեկացնում  է iLur.am-ի թղթակիցը:

Հիշեցնենք, որ Երեւանի գրեթե բոլոր տոնավաճառներից  տնտեսվարողներն այսօր առավոտվանից կառավարության դիմաց բողոքում են հոկտեմբերի 1-ից գործողության մեջ մտնող «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքի դեմ, որը պարտավորեցնում է պարբերաբար տեղեկություններ հայտնել վաճառված ապրանքների մասին:

Առեւտրականները նշում են, որ խոշոր բիզնեսի ներկայացուցիչները հաճախ ապրանքների վերաբերյալ փաստաթղթեր չեն տրամադրում փոքր ու միջին ձեռնարկություններին, ինչի պատճառով վերջիններս, իրենց հերթին, չեն կարողանում փաստաթղթեր ներկայացնել համապատասխան մարմիններ: Ըստ այս օրենքի` առաջին անգամ փաստաթուղթ չներկայացնելու դեպքում ձեռնարկությունը նախազգուշացում է ստանում, երկրորդ անգամ՝ տուգանվում 20 հազար դրամի չափով, երրորդ անգամ՝ շրջանառության հարկի 5 տոկոսի չափով: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Բա ինչ ես ուզում, մի փոքր երկրում տասը հոգով շաքար ներկրե՞ն — «Առավոտ» ‘
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը խոստովանել է, որ Մաքսային միությանն անդամակցության հարցը որոշվել է «մի գիշերում». Առավոտ’