‘«Դինամո» — Զենիթ» հանդիպումն ավարտվեց սկանդալով. տեսանյութ’

659

Սկանդալով ավարտվեց Ռուսաստանի առաջնության 16-րդ տուրի «Դինամո» — «Զենիթ» հանդիպումը: Հանդիպման 35-րդ րոպեին, երբ «Դինամոն» առջեւում էր 1:0 հաշվով, «Զենիթի» երկրպագուները տրիբունաներից սկսեցին պայթուցիկ իրեր նետել խաղադաշտ: Հանդիպման մրցավարը փոքր դադարից հետո որոշեց շարունակել խաղը, սակայն երբ հերթական պայթուցիկներից մեկը դիպավ «Դինամոյի» դարպասապահ Անտոն Շունինի դեմքին, մրցավարը դադարեցրեց հանդիպումը եւ ֆուտբոլիստները հեռացան հանդերձարան:

Ամենայն հավանականությամբ, «Զենիթին» տեխնիկական պարտություն կգրանցվի:

Նախորդ հոդվածը‘Հայկ Խաչատրյանի գործով դատական նիստը` նոյեմբերի 19-ին ‘
Հաջորդ հոդվածը‘Ստեփանակերտում ապօրինաբար հատել են 478 տեսակի ծառ ‘