‘Դինքի սպանության գործով նոր ձերբակալություններ են կատարվել. «Ազատություն» ‘

83

Թուրքիայում նոր ձերբակալություներ են կատարվել Հրանտ Դինքի սպանության վերաբացված գործով, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Երեկ ռազմական ոստիկանությունը ձերբակալել է Զեյնել Աբիդին Յավուզին: Ըստ թուրքական աղբյուրների, Դինքի սպանությունը իրականացնելու համար սկզբում նրան էին ընտրել, բայց հետո իրականացնողը փոխվել է, Դինքի վրա ատրճանակից կրակել է Օգյուն Սամասթը, ով այդ ժամանակ դեռահաս էր ու դատապարտվեց 23 տարվա ազատազրկման:

Վերաբացված գործով Զեյնել Աբիդին Յավուզը ձերբակալվել ու բանտարկվել է Տրապիզոնի նահանգի Փիլիթլի բնակավայրում: Ոստիկանները նրան փողոցից բերման են ենթարկել ու բանտարկել: Երկրորդ ձերբակալվածը Օսման Հայալն է: Յավուզի ձերբակալությունից մի քանի ժամ անց նա ձերբակալվել է Տրապիզոնում: Օսման Հայալը Յասին Հայալի եղբայրն է, վերջինս ցմահ ազատազրկման էդատապարտվել Դինքի սպանությանը դրդելու մեղադրանքով:

Նոր ձերբակալությունների սանկցիան տվել է Ստամբուլի քրեական բարձրագույն 14-րդ դատարանը:

Հիշեցնենք, որ Ստամբուլում հրապարակվող «Ագօս» հայկական պարբերականի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին: Մինչեւ կյանքի վերջ նա հալածանքների է ենթարկվել թուրքական իշխանությունների կողմից` Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իր գործութնեության պատճառով: 

Նախորդ հոդվածը‘ԱԻՆ. Տվյալներ արտակարգ դեպքերի հետեւանքով տուժածների եւ զոհերի մասին’
Հաջորդ հոդվածը‘«Harazat tshnami»-ն Google-ի որոնումների առաջատարն է Հայաստանում’