Դին Սմիթն ու Ջոն Թերին գլխավորեցին «Լեսթեր Սիթին»

621

Անգլիացի Դին Սմիթը նշանակվել է «Լեսթեր Սիթիի» ժամանակավոր գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը։ 52-ամյա մասնագետի պայմանագիրը նախատեսված է մինչեւ հունիս։

Երկրորդ մարզիչ է նշանակվել «Չելսիի» նախկին պաշտպան, անգլիացի Ջոն Թերին, որը Սմիթի հետ աշխատել է նաեւ «Աստոն Վիլայի» մարզչական շտաբում։

Սմիթը դեկտեմբերին հեռացել էր «Նորվիչից»։ Նախքան այդ գլխավորել է նաեւ «Աստոն Վիլան», «Բրենթֆորդը» եւ «Ուոլսոլը»։

«Լեսթեր Սիթին» ապրիլի 2-ին հեռացրել էր հյուսիսիռլանդացի Բրենդան Ռոջերսին։

Անգլիայի Պրեմիեր լիգայի 30 տուրից հետո «Լեսթեր Սիթին» 25 միավորով նախավերջինն է։

Նախորդ հոդվածըՊարտության պատճառները` գրախոսական էսսե. Արման Գրիգորյան (Լիհայի համալսարան, ԱՄՆ)
Հաջորդ հոդվածըԳվարդիոլա․ Շատ ենք ցանկանում հաղթել Չեմպիոնների լիգայում