‘Դիվանագետ. Վարդան Օսկանյանի գործը մեծ քաղաքական սխալ էր’

801

Նախկին արտգործնախարար, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի գործը մեծ քաղաքական սխալ էր: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ՀՀ դիվանագիտական կորպուսի նախկին անդամ, նախկին դեսպան Արման Նավասարդյանը:

«Չգիտեմ՝ ով է կազմակերպել, ինչպես, չեմ ուզում ասել՝ ճիշտ է, սխալ է, ինչ պետք է աներ», — ասաց Նավասարդյանը, որն այս գործը քաղաքական հետապնդում է համարում:

Նախկին դեսպանի կարծիքով՝ դրսում աշխատող հայ դիվանագետներն այս գործից հետո պետք է համապատասխան վերաբերմունք ու կարծիք արտահայտեն:

Նշենք, որ Վարդան Օսկանյանն այսօր հրավիրվել է Ազգային անվտանգության ծառայություն, որտեղ նրան մեղադրանք է ներկայացվելու: Օսկանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է, որ ցուցմունք չի տալու:

Նախորդ հոդվածը‘Պորտուգալացի ծաղրածուի բացօթյա ելույթները Երևանում (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Իրան-Թուրքիա գազատարը պայթեցվել է քուրդ անջատողականների կողմից’