‘Դիվանագիտական աստիճաններ եւ մեդալներ՝ ԼՂՀ դիվանագետներին’

808

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` միջազգային հարաբերություններում  Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  շահերը եւ իրավունքները հետեւողական ներկայացնելու համար եւ  ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 20-ամյակի կապակցությամբ  ԼՂՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել նախարարության մի խումբ աշխատակիցների: հայտնում է ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունը:

ԼՂՀ արտակարգ դեսպանորդ եւ լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել

Ալբերտ Անդրյանին՝ Ռուսաստանի Դաշնությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ

Կառլեն Ավետիսյանին Հայաստանի Հանրապետությունում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ

Հովհաննես Գեւորգյանին Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ

Նույն օրը Բակո Սահակյանի ստորագրած մեկ այլ հրամանագրով` արտաքին-քաղաքական գործառույթների իրականացման ոլորտում բեղմնավոր աշխատանքի համար եւ ԼՂՀ արտաքին գործերի նախարարության 20-ամյակի կապակցությամբ «Երախտագիտություն» մեդալով պարգեւատրվել են գերատեսչության մի խումբ  աշխատակիցներ, այդ թվում`

Արմինե Ալեքսանյանը ԼՂՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի  միջազգային կառույցների եւ հումանիտար համագործակցության վարչության պետ

Ռոբերտ Ավետիսյանը Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ

Սեմյոն Աֆիյանը ԼՂՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղար — աշխատակազմի ղեկավար: 

Նախորդ հոդվածը‘Լիզա Ճաղարյան. Շո´գ է, շո´գ է Ֆեյսբուքստան’
Հաջորդ հոդվածը‘Հայաստանի Օմբուդսմենը մեկնում է Մոսկվա՝ Հրաչյա Հարությունյանի գործով’