‘
2014թ. երկրորդ եռամսյակում օտարերկրյա պետություններում գործող ՀՀ դիվանագիտական ծառայության մարմիններին նվիրաբերվել է մոտ 217 մլն դրամ, իսկ ծախսը կազմել է ավելի քան 200 մլն դրամ, տեղեկացնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Այս ցուցանիշները կառավարության որոշմամբ հաշվառվել են ընթացիկ տարվա պետբյուջեում:
ՀՀ կառավարությունը որոշել է ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացնել մոտ 20 մլն դրամ` 2014թ. երկրորդ եռամսյակում սիրիահայերին տրամադրված ՀՀ անձնագրերի պետական տուրքի վճարը փոխհատուցելու նպատակով:
‘