‘Դիվերսանտներից մեկին «բռնած» կապիտանին չեն պարգևատրում, քանի որ նրա եղբայրը ընդդիմադիր է. «Ժողովուրդ»’

5512

Ապարանի նախկին քաղաքապետ, պայմանագրային գնդի նախկին հրամանատար Ռազմիկ Պետրոսյանի եղբայրը՝ Արսեն Պետրոսյանն, այն անձն է, ով քաղաքացիական հագուստով զրուցել, ապա հետաքրքիր հնարքով «ձերբակալել» է Քարվաճառ ներխուժած դիվերսանտներից մեկին: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ մինչև այսօր ոչ ԼՂՀ ՊԲ-ն, և ոչ էլ ՀՀ ՊՆ-ն կապիտան Արսեն Պետրոսյանին պարգև չեն շնորհել:

 Իհարկե, ՀՀ ՊՆ-ն մտադիր է դիվերսանտին «բռնած» կապիտանին պարգևատրել, բայց քանի որ Ռազմիկ Պետրոսյանն ակտիվ ընդդիմադիր է, եղբորն ավելի ցածր պարգև են պատրաստել ՊՆ-ում: Ռազմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավ հայտնեց, որ այսօրվա հերոսները չեն գնահատվում: «Դե, կողքի օգնողին «Արիության մեդալ» են տալիս, իսկ իրեն «Բաղրամյանի» հուշամեդալի են ներկայացրել: Ավելի լավ է, ոչինչ չտան: Արսենն արդեն ասել է, որ ինքը շնորհակալ է, ոչինչ չի ուզում: Նա բացատրել է, որ պարգևի համար չի արել դա, այլ, որպես կամավոր, պարտավոր է պաշտպանել իր հայրենիքը»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Նախորդ հոդվածը‘Ցմահների վերաբերյալ օրենսդրական փաթեթը դեռ հում է. «Հրապարակ»’
Հաջորդ հոդվածը‘Սեւանա լիճը կդառնա «Էլիտար ձկնաբուծարան». «Ժողովուրդ»’