‘Դիվերսիայի արդյունքում հայ զինվոր է զոհվել ‘

1182

Հուլիսի 26-ին, հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային և հյուսիս-արևելյան ուղություններով ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձեր: ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում վերջիններս ժամանակին հայտնաբերվել և կորուստներ կրելով ու թողնելով մեծաքանակ տեխնիկական միջոցներ և սպառազինություն  հետ են շպրտվել ելման դիրքեր: Ցավոք գործողությունների արդյունքում հրազենային մահացու վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված, Խաչատուր Լևոնի Բադասյանը: ԼՂՀ պաշտպանությաննախարարությունը կիսում է ծանր կորստյան ցավը և իրզորակցությունը հայտնում Խ. Բադասյանի ընտանիքի անդամներին,հարազատներին և ծառայակիցներին: Դեպքի մանրամասները պարզելու համար տարվում քննություն:

ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայություն

Նախորդ հոդվածը‘Պերուի իշխանությունները աճուրդի կդնեն հետախուզության նախկին ղեկավարի թանկարժեք զարդերը’
Հաջորդ հոդվածը‘Պենտագոն. Ռուսաստանը հրետանու խմբաքանակ է հասցնում գրոհայիններին’