‘Դիվերսիայի փորձ. 2 հայ զինվոր է սպանվել’

2161

ԼՂՀ ՊԲ մամլո ծառայությունը հայտնում է, որ այսօր ժամը 14:25-ի սահմաններում, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետերի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն հետախուզական ներթափանցման փորձ: Նշվում է, որ ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին «հավաստանշել են հակառակորդի հատուկ ջոկատայինների առաջխաղացումը և վերջիններիս կորուստներ պատճառելով` հետ շպրտել ելման դիրքեր»: «Ցավոք, ծավալված մարտերի ժամանակ զոհվել են զինծառայողներ`1979թ. ծնվածԱրտակ Սեդրակի Աղեկյանը և 1995թ. ծնված Հայկ Գրիգորի Բարոյանը: Միջադեպի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

  

Նախորդ հոդվածը‘Արտագնա խաղում «Բարսելոնան» հաղթեց «Գրանադային» (տեսանյութ) ‘
Հաջորդ հոդվածը‘Մրցավարը սխալ ֆուտբոլիստի է հեռացրել «Մանչեսթեր Յունայթեդի» խաղում (լուսանկարային շարք)’