‘Դիվերսիոն հարձակումը հետ մղելու ժամանակ զոհված զինվորին հուղարկավորեցին Եռաբլուրում’

1358

Այսօր Եռաբլուրում հողին հանձնեցին ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցնելու ժամանակ հերոսաբար նահատակված ԼՂՀ պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի աճյունը: Միաժամանակ այսօր՝ Ստեփանակերտում ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը Սուրբ Հակոբ եկեղեցում ներկա է կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան պաշտոնին: Հիշեցնենք, որ ԼՂՀ նախագահը հունվարի 20-ին ստորագրել էր հրամանագիր, համաձայն որի՝ ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար Արմեն Հովհաննիսյանը հետմահու պարգեւատրվել էր «Արիության համար» մեդալով։

Նախորդ հոդվածը‘Օրվա կադր. Հոգեւորականը ուժայինների եւ ցուցարարների միջեւ ‘
Հաջորդ հոդվածը‘Հայաստանը Կորեային է արտահանձնել մանկապիղծին’