‘Դիտահորից հոսող կոյուղաջրերը՝ ավտովթարի պատճառ Սարյան փողոցում (տեսանյութ)’

1438

Երևանի Սարյան-Ամիրյան խաչմերուկը, մի քանի օր է՝ ջրածածկ է՝ կոյուղաջրերը դիտահորից դուրս են հորդում ու հոսում են փողոցով: Բայց պատկան մարմինների բախտը բերել է. Երևանում տաք եղանակ է, և ջուրը ոչ մեկին նեղություն չի տալիս: Դե որ չի տալիս, պատկան մարմիններն էլ տեղից չեն շարժվում:

Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ, և այսօր Երևանում մի քիչ ցրտել էր, ճանապարհն էլ՝ սառել, ինչն էլ անմիջապես ավտովթարի պատճառ դարձավ:

Նշենք, որ դիտահորը գտնվում է անմիջապես թիվ 29 դպրոցի հարևանությամբ: 

 

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը հետաձգում է Կապելոյի աշխատավարձի վճարումը ‘
Հաջորդ հոդվածը‘Կոտայքում փոխհրաձգության հետևանքով տղամարդ է վիրավորվել’