‘
44-ամյա իտալացի մասնագետ Ռոբերտո Դի Մաթեոն նշանակվել է «Շալկեի» գլխավոր մարզիչի պաշտոնում, տեղեկացնում է գերմանական ակումբի պաշտոնական կայքը:
«Վստահ ենք, որ Դի Մաթոյի գլխավորությամբ «Շալկեն» կունենա կայուն արդյունքներ»,- ասել է ակումբի մարզական տնօրենը:
Ֆինանսական մանրամասները չեն հրապարակվում, պայմանագիրը նախատեսված է մինչև 2017-ի հունիսը: 2012-ին Դի Մաթեոն Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչի պաշտոնում դարձել է Չեմպիոնների լիգայի հաղթող:
Հիշեցնենք, որ գերմանական ակումբը հայտարարել էր Յենս Կելերին պաշտոնանկ անելու մասին՝ անբավարար ադյունքների համար:
‘