‘
«Շալկեի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դի Մաթեոն կարծում է, որ իր ակումբը աշխարհում լավագույններից մեկն է, սակայն հասկանում է, որ իրեն դեռ բավական երկար ժամանակ է պետք թիմը ճգնաժամից հանելու համար:
Դե Մաթեոյի՝ մարզչի պաշտոնը ստանձնելուց հետո գելզենկիրխենցիները հաղթել են 3 տնային խաղերում, իսկ ահա արտագնա հանդիպումներում նույնքան անգամ պարտվել:
«Իհարկե, ես ուրախ եմ, որ ինձ են վստահել թիմի մարզչի պաշտոնը, և ես կարող եմ ղեկավարել «Շալկեն»: Կարծում եմ, որ այս ակումբը աշխարհում 12-րդ կամ 13-րդ տեղում է:
Ժամանակակից ֆուտբոլում շատ քիչ են այն մարզիչները, որոնք պայմանագրով նախատեսված ողջ ժամանակահատվածում աշխատում են:
Ես հասկանում եմ, որ պետք է շատ աշխատել, որպեսզի թիմը միշտ հաղթի: Դրա համար ժամանակ է պետք:
Բոլորն էլ հասկանում եմ, որ «Շալկեն» հիմա ճգնաժամ է ապրում, բայց մենք կձգտենք ամեն ինչ ուղղել»,-Ռոբերտոյի խոսքն է մեջբերում Bild-ը:
Նշենք, որ այս պահին «Շալկեն» զբաղեցնում է Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակի 11-րդ հորիզոնականը:
‘