Դի Մարիան ժամանել է Թուրին

264

ՊՍԺ-ից ազատ գործակալի կարգավիճակում հեռացած 34-ամյա արգենտինացի եզրային հարձակվող Անխել դի Մարիան «Յուվենտուսի» հետ պայմանագիր ստորագրելու համար ժամանել է Թուրին, հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն տեղեկացրել էր, որ կողմերը 1 տարվա պայմանագիր են ստորագրելու: 

Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստը 2015 թվականից էր խաղում ֆրանսիական ՊՍԺ-ում: Դի Մարիան փարիզյան ակումբի կազմում անցկացրել է 295 խաղ, խփել 93 գոլ և կատարել 119 գոլային փոխանցում:

Դի Մարիան մարզական կարիերան արգենտինական «Ռոսարիոյում» սկսելուց հետո պաշտպանել է նաև պորտուգալական «Բենֆիկայի», իսպանական «Ռեալի» և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գույները:

Նախորդ հոդվածը«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 15 միլիոն եվրոյով վաճառել Ռոնալդուին
Հաջորդ հոդվածըՄենի Պակյաոն կմենամարտի հարավկորեացի բլոգերի հետ