‘Դի Մարիան կլքի «Ռեալը» Մոուրինյոյի հետ միասին’

576

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Անխել Դի Մարիան կարող է լքել «արքայական» ակումբը, եթե թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն թողնի իր պաշտոնը, հաղորդում է Marca-ն:

Այդ պատճառով արգենտինացու տրանսֆերի հարցերով մեծ ակտիվություն են նախաձեռնել ՊՍԺ-ն եւ «Մանչեսթեր Յունայթեդը»: Նշենք, որ Դի Մարիան «Ռեալի» ղեկավարության հետ լուրջ հակասություններ ունի իր պայմանագրի որոշ կետերի շուրջ: Մասնավորապես, Դի Մարիան ակումբի ամենացածր աշխատավարձ ստացող ֆուտբոլիստներից մեկն է:

Նախորդ հոդվածը‘Աբդուլահ Գյուլ. Իսրայելի բնակեցման քաղաքականությունը խոչընդոտում է հակամարտության կարգավորմանը’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղը ճանաչել է դեռևս 1993-ին. Փաստաթուղթ (լուսանկար)’