‘Դի Մարիա. «Երբ դուրս ես գալիս խաղադաշտ, պիտի մոռանաս ընկերության մասին»’

827

«Մանչեսթեր Յունայթեդ»-ի ֆուտբոլիստ Անխել Դի Մարիան, խոսելով կիրակի օրը «Մանչեսթեր Սիթի»-ի  դեմ կայանալիք խաղի մասին նշել է, որ «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստների հետ իր ընկերական հարաբերությունները նշանակություն չունեն խաղի ժամանակ:

«Մենք տարիներ շարունակ ընկերություն ենք արել ու այդ ժամանակ ընդհանրապես կարևոր չեն քո մարզաշապիկի գույները, պետք է յուրաքանչյուրին անհատապես ընդունես: Բայց երբ դուրս ես գալիս խաղադաշտ, պիտի մոռանաս այս ամենի մասին: Այդ ժամանակ յուրաքանչյուրը պայքարում է իր մարզաշապիկի համար:Երբ խաղադաշտ դուրս գալու ճանապարհին հանդիպում ենք միմյանց, կարծում եմ՝ ճիշտ է իրար ողջունելը, անկախ նրանից դիմացդ քո նախկին թիմակիցն է, թե լավ ընկերդ:Այս ամենը նորմալ է, քանի դեռ հիշում ես, որ 90 րոպե շարունակ պետք է պայքարես քո թիմի համար»,- Դի Մարիայի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Նախորդ հոդվածը‘Մանչեսթերյան դերբիի կապակցությամբ երկու թիմերի արգենտինացի ֆուտբոլիստները հանդիպել են Մանչեսթերի քոլեջի երեխաների հետ (լուսանկարներ)’
Հաջորդ հոդվածը‘Էրիկ Կանտոնա. «Ինձ դուր են գալիս այն մարզիչները, ովքեր ունեն բնավորություն և խարիզմա, Բյելսայի և Մոուրինիոյի նման»’