‘ԴԽ. Էստոնիան և Լատվիան «օկուպացիայի» համար փոխհատուցում պահանջելու իրավունք չունեն’

1873

Լատվիան և Էստոնիան իրավական հիմքեր չունեն Ռուսաստանից փոխհատուցում պահանջելու, քանի որ օկուպացիայի փաստ չի եղել, РИА Новости-ին հայտարարել է Դաշնային խորհրդի արտաքին գործերի հանձնաժողովի անդամ Օլեգ Մորոզովը:

Էստոնիայի և Լատվիայի արդարադատության նախարարները հայտարարել են, թե մտադիր են ՌԴ-ից փոխհատուցում ստանալ «խորհրդային օկուպացիայի» դիմաց:

«Դա ամենևին էլ նորություն չէ: ԽՍՀՄ-ի փլուզումից ի վեր փորձում են մեզնից ինչ-որ բան պոկել: Ոչ մի իրավական հիմք դա չունի, քանի որ օկուպացիայի փաստ չի եղել»,- նշել է Մորոզովը:

Նա ընդգծել է, որ տնտեսապես Լատվիան և Էստոնիան եղել են ԽՍՀՄ-ի ամենազարգացած տարածաշրջանները՝ բավական բարձր կենսամակարդակով:

«Ուստի դեռ հարց է՝ ով է ում պարտք, եթե հարցին մոտենանք զուտ թվաբանական տեսակետից,- ասել է սենատորը:- Իսկ քաղաքական տեսակետից՝ դրանք քարոզչական խաղեր են՝ ներկայիս ռուսատյացության ոգով»:

Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Գերմանիայի ԱԳ նոր նախարարն առաջարկում է վերանայել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները’
Հաջորդ հոդվածը‘Սինքֆիլդի գավաթ, 5-րդ տուր. Արոնյանը ոչ-ոքի խաղաց Անանդի հետ’