‘ԴԽ-ն խնդրում է Պուտինին հետ կանչել Վաշինգտոնից ՌԴ դեսպանին ‘

729

Ռուսաստանի Դաշնային խորհրդի միազգային հարցերով հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված դիմումը՝ Վաշինգտոնից հետ կանչել ՌԴ դեսպանին: Այդ մասին հղում կատարելով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովին՝ գրում է «Интерфакс»ը: Համապատասխան փաստաթուղթը ստորագրել է ԴԽ խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:  Այդ փաստաթղթի համար առիթ է հանդիսացել սենատոր Յուրի Վորոբյովի նախաձեռնությունը, ով հայտարարել է, թե ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման վիրավորել է ռուս ժողովրդին՝ ուկրաինական իրադարձությունների վերաբերյալ արված իր հայտարարություններով: 

Նախորդ հոդվածը‘Դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի և եվրոյի նկատմամբ’
Հաջորդ հոդվածը‘Խմբագրական. Տեր-Պետրոսյանի ելույթը եւ քաղաքական իրավիճակը’