‘Դհոլը՝ դհոլատիրոջ մասին. Մամուլ’

1803

«Здравствуйте՝ այսուհետ»,- երեկ մտնելով ԱԺ արտա­քին հարցերի հանձնաժո­ղովի նիստերի դահլիճ, այսպես է ողջունել հանձնա­ժողովի ընդդիմադիր ան­դամ Ալեքսանդր Արզումանյանը՝ այդ պահին դահլի­ճում միայնակ նստած Արտաշես Գեղամյանին:

Գեղամյանը հայերեն է ողջունել ու թերևս հասկանա­լով հեգնական տոնը, հավելել է.

«Եթե ձեզ մոտ բան է փոխվել…»: Արդեն նիստի ժամանակ, երբ հանձնա­ժողովի ընդդիմադիր անդամները համառորեն պնդում էին, որ վարչապետը կամ ԱԳ նախարարը բացատրություն տալու համար հրա­վիրվեն հանձնաժողով, Գեղամյանը կրքոտ ելույթ է ունեցել: Այս մասին գրում է «ՀԺ»-ն:

«Ինքնիշխան երկրի ընտրված նախագա­հը որոշում է կայացրել, փայլուն իրականացված многоходовая комбинация, ինչի համար շնորհա­կալություն պետք է հայտնել երկրի նախագահին, որ այս իրավիճակում գտավ հիանալի լուծում: Ուրիշ ճանապարհ չկա»,- հայտարարել է Գեղամյանը:

Նախորդ հոդվածը‘Արտագաղթը ազգություն չի ճանաչում. Մամուլ’
Հաջորդ հոդվածը‘Եղանակը Հայաստանում’