‘
Ստեփանակերտում դեռ օդանավ չկա: Այս մասին iLur.am-ի հետ զրույցում հայտնեց Լեռնային Ղարաբաղի կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը:
Նշենք, որ ամիսներ առաջ ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, թե խնդիրը միայն օդանավի ձեռքբերումն է, այն էլ լուծում է ստացել Էդուարդո Էռնեկյանի նվիրատվության շնորհիվ։ Արցախի նախագահի՝ Արգենտինա կատարած այցի ժամանակ Էռնեկյանը հայտնել էր Արցախին օդանավ նվիրելու որոշման մասին։
Ադբաշյանից հետաքրքրվեցինք՝ Էռնեկյանի միջոցներով ձեռք բերված օդանավը ե՞րբ կլինի Ստեփանակերտում:
«Չեմ կարող ասել: Իր նվերը մենք հիմա կազմակերպում ենք ստանալ: Օդանավը Երևանում է գտնվում»,- նշեց նա:
‘