‘Դմիտրի Կիսիլյովը խոստացել է պահպանել РИА Новости-ի բոլոր բրենդները’

739

Նոր լրատվական «Россия сегодня» գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսիլյովը  РИА Новости-ի կոլեկտիվի ժողովում հայտարարել է, որ պահպանելու է գործակալության բոլոր բրենդները: Այդ մասին իր Twitter-ում գրառում է կատարել РАПСИ-ի աշխատակից Մարիա Գուսարովան:  Ըստ վերջինիս՝ Կիսիլյովն ասել է, թե «РИА-ի բրենդն այդպես էլ կմնա, իսկ Интерфакс-ը և ИТАР-ТАСС-ն էլ կշարունակեն լինել նոր լրատվամիջոցի մրցակիցները»:

Կիսիլյովը նաև հայտարարել է, թե գործակալության քաղաքականությունը թեև կլինի իր հետաքրքրությունների շրջանակում, սակայն «կմշակվի համատեղ ուժերով»:

«Россия сегодня» միջազգային լրատվական գործակալությունը, որի կազմի մեջ են մտնում РИА Новости-ն և «Голос России» ռադիոկայանը, հիմնվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դեկտեմբերի 9-ի հրամանագրով: Գործակալության գլխավոր տնօրեն է նշանակվել «Россия 1» հեռուստատեսության հաղորդավար Դմիտրի Կիսիլյովը: Հենց նա էլ կզբաղվի РИА-ի լիկվիդացիայով, ինչը կտևի երեք ամիս: РИА Новости-ի  գլխավոր խմբագիր Սվետլանա Միրոնյուկը դեկտեմբերի 9-ի երեկոյան հայտարարել է, որ հեռանում է գործակալությունից: Նա նաև РИА-ի աշխատակիցներին կոչ է արել ակցիաներ չանցկացնել՝ ի պաշտանություն լրատվական գործակալության, և չտրվել սադրանքների, փոխանցում է lenta.ru-ն:

 

Նախորդ հոդվածը‘ Վահագն Խաչատրյան. Վարչապետն ապացուցեց, որ «կուտակայինը» առօրեական խնդիր է լուծում’
Հաջորդ հոդվածը‘Ուկրաինայի կառավարական պատվիրակությունը Բրյուսելում բանակցեց եվրաինտեգրման «ճանապարհային քարտեզի» շուրջ’