‘
ՌԴ վարչապետ Դվիտրի Մեդվեդեւը Այսօր ժամանել է Երեւան: Վերջինիս օդանավակայանում դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Մեդվեդեւը ժամանել է Կարեն Կարապետյանի հրավերով: Այցի շրջանակում նախատեսվում է Կարեն Կարապետյանի եւ Դմիտրի Մեդվեդեւի առանձնազրույցը, որին կհաջորդեն ընդլայնված կազմով բանակցությունները եւ փաստաթղթերի ստորագրման արարողությունը:
Նախատեսվում է նաեւ ՌԴ վարչապետի հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ:
Հոկտեմբերի 25-ին Դմիտրի Մեդվեդեւը Երեւանում մասնակցելու է նաեւ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի աշխատանքներին:
‘