‘Դմիտրի Մեդվեդեւ. Ստալինը պատերազմում էր սեփական ժողովրդի դեմ ‘

686

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտարարել է, որ Իոսիֆ Ստալինը եւ իր ժամանակի այլ խորհրդային ղեկավարներ ամենախիստ գնահատականի են արժանի, քանի որ պատերազմ էին մղում սեփական ժողովրդի դեմ:

«Այն բանի համար, ինչ այն ժամանակ տեղի էր ունենում, ոչ միայն Ստալինը, այլեւ մի շարք այլ ղեկավարներ, անշուշտ, ամենախիստ գնահատականի են արժանի: Նրանց հնարավոր չէ պատասխանատվության կանչել, բայց դա հենց այդպես է», — ըստ BBC-ի, ասել է Մեդվեդեւը «Միաց յալ Ռուսաստան» իշխող կուսակցութնան Պերմի մարզային կազմակերպության հետ հանդիպման ժամանակ: Նա կոչ է արել պատմական հիշողության մեջ ամուր պահել կատարվածը՝ թույլ չտալու համար նմանատիպ իրադարձությունների կրկնությունը՝ սեփական ժողովրդի դեմ պատերազմ մղելը որակելով որպես «ծանրագույն հանցագործություն»:

Հարկ է նշել, որ Դմիտրի Մեդվեդեւը Խորհրդային միության պատմության «ստալինյան» ժամանակահատվածի հարցում իր գնահատականներում հակադրվում է իր ավագ գործընկեր Վլադիմիր Պուտինին: Դեռեւս ՌԴ նախագահի պաշտոնը զբաղեցնելու տարիներին Մեդվեդեւն առաջ քաշեց «դեստալինիզացիայի» եւ «դետոտոլիտարիզացիայի» գաղափարը՝ ի տարբերություն Պուտինի, որը, մասնավորապես, իր իշխանության տարիներին  վերականգնեց ստալինյան ժամանակաշրջանին ընդունված ԽՍՀՄ օրհներգը՝ ընդգծելով Խորհրդային տոտալիտարիզմի ժամանակաշրջանում Ռուսաստանի ունեցած հաջողությունները միջազգային ասպարեզում:

 

Նախորդ հոդվածը‘Դատարանը հաստատել է լեհաստանցի 14-ամյա աղջկա հղիությունը կասեցնելու իրավունքը ‘
Հաջորդ հոդվածը‘Անդրես Ինյեստայի՝ Բարսայում անցկացրած 10 տարիների 10 լավագույն պահերը ‘