‘Դմիտրրի Սելյուկ. «Սպարտակը» Օզբիլիզի համար վճարել է 9 միլիոն դոլար, իսկ բոլոր փաստաթղթերի մեջ ցույց են տվել 2 միլիոն»’

1112

Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկը պատմել է, թե ինչու այլեւս չի համագործակցում Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Սպարտակի» կիսապաշտպան Արաս Օզբիլիսի հետ:

«Արասին շնորհավորել եմ ամուսնության կապակցությամբ, բայց նրա հետ այլեւս չեմ աշխատի որպես ֆուտբոլիստ: Օզբիլիսն ինքն ընտրեց այդպիսի ճակատագիր, սակայն ես հասկանում եմ, որ դա հայկական սփյուռքի ազդեցության հետեւանքն էր: Նրան սպառնում էին, որ դուրս կթողնեն հավաքականից»,- Դմիտրի Սելյուկի խոսքը մեջբերում է «Чемпионат.com »-ը:

Ռուս գործակալը նաեւ պատմել է, որ Օզբիլիսին ձեռք բերելու համար «Սպարտակը» 2013-ին Կրասնոդարի «Կուբանին» վճարել է 9 միլիոն եվրո, սակայն փաստաթղթերում նշված է միայն 2 միլիոնի մասին:

Ավելի վաղ ռուսական մամուլում լուրեր են շրջանառվում, որ «Սպարտակը» մտադիր է այս ձմռանը տրանսֆերի հանել հիմնական կազմի մի քանի ֆուտբոլիստների, այդ թվում՝ Արաս Օզբիլիսին եւ Հայաստանի հավաքականի հարձակվող Յուրա Մովսիսյանին:

Նախորդ հոդվածը‘Վացկեն կփորձի ամեն գնով պահպանել Մխիթարյանին, Հումելսին ու Գյունդոգանին ‘
Հաջորդ հոդվածը‘Պոգբան՝ Զիդանի դիտակետում’