‘Դյուսելդորֆի օդանավակայանում գործադուլի պատճառով 100-ից ավելի չվերթ է հետաձգվել’

999

Դյուսելդորֆի միջազգային և Քյոլն-Բոնն օդանավակայաններում անվտանգության մարմինների աշխատակիցների հայտարարած գործադուլի պատճառով շուրջ 140 չվերթ է հետաձգվել, հայտնում է ИТАР-ТАСС-ը:

Բողոքի ցույցն սկսվել է առավոտյան հերթափոխի ժամանակ և կշարունակվի մինչ 22:00-ն:

Հունվարի 24-ին գործադուլը հանգեցրել է շուրջ 200 չվերթերի հետաձգման և բազմաթիվ ուշացումների: Բողոքի ցույցը կազմակերպվել է «Վերդի» սպասարկման ծառայության աշխատակիցների արհմիության կողմից, որը փորձում է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա երկրամասերի օդանավակայաններում աշխատող շուրջ 34 հազար անվտանգության աշխատակիցների համար 30% աշխատավարձի բարձրացում ապահովել:

Նախորդ հոդվածը‘«Աստղային պատերազմների» շարունակությունը կնկարահանի Ռեժիսոր Ջեյ Ջեյ Աբրամսը ‘
Հաջորդ հոդվածը‘Աստղային միգրացիան շարունակվում է. Թինա Թյորները պատրաստվում է Շվեյցարիայի քաղաքացի դառնալ’