Դոդոն․ ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ Մոլդովայի իշխանությունների կոչերը վտանգավոր են

497

Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնը վտանգավոր է համարում հանրապետության ղեկավարության կոչերը՝ ռազմական կարողությունները մեծացնելու և ՆԱՏՕ մտնելու վերաբերյալ։

«Դա շատ վտանգավոր է։ Մոլդովայի քաղաքացիները հանգստություն, խաղաղություն և չեզոքության պահպանում են ցանկանում, նրանք կտրականապես դեմ են միանալ ՆԱՏՕ-ին կամ ապակայունացնել իրավիճակը Մերձդնեստրում»,- հայտարարել է Դոդոնը երկուշաբթի Telegram-ալիքի իր ուղերձում։

Նա նաև ուշադրություն է հրավիրել հանրապետության նոր վարչապետ Դորին Ռեչանի հայտարարությանը՝ Մերձդնեստրն ապառազմականացնելու անհրաժեշտության մասին։ «Հետաքրքիր է՝ նա ինչպե՞ս է դա պատրաստվում անել։ Ուզում է այնտեղ պատերա՞զմ սկսել»,- հարց է տվել Դոդոնը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՌԴ ՔԿ-ն ավելի քան 150 գործ է հարուցել բանակի մասին կեղծ լուրերի առնչությամբ
Հաջորդ հոդվածըՄյունխենյան կլոունադայի խորքային պատճառները. «ՉԻ»