‘Դոլարի գինն ընդհուպ մոտեցել է 420 դրամի հոգեբանական շեմին. Մամուլ’

783

Երեկ ՀՀ ֆոնդային բորսայում տեղի ունեցած գործարքների արդյունքում` մեկ դոլարի գինն ընդհուպ մոտեցել է 420 դրամի հոգեբանական շեմին և կազմել 419 դրամ 20 լումա: Իրավիճակը շատ ավելի բարդ է, քան կարելի էր սպասել: Դատելով գործարքների` 10 միլիոն դոլարը գերազանցող ծավալներից, կարելի է համոզված պնդել, որ Կենտրոնական բանկը միջամտել է և մեծածավալ արտարժութային ինտերվենցիա է իրականացրել դրամի հետագա արժեզրկումը կանխելու նպատակով: Թե ինչ կկատարվի դրամի փոխարժեքի հետ առաջիկայում, դժվար է նույնիսկ կռահել, քանի որ դրամի արժեզրկումը ինքնին անտրամաբանական է թվում: Խնդիրն այն է, որ պաշտոնական վիճակագրության փայլուն ցուցանիշների ազդեցության տակ դրամը պետք է շեշտակիորեն արժեվորվեր: Միակ բացատրությունն այն է, որ այդ ցուցանիշները իրականությանը չեն համապատասխանում: Այս մասին գրում է «Հայկական ժամանակը»:

Նախորդ հոդվածը‘Կիկոսը վերադարձավ (Ֆոտոշարք)’
Հաջորդ հոդվածը‘Օրվա աստղագուշակ’