‘Դոլարի փոխարժեքն արդեն 480 է. Փոխարժեքը՝ ժամը 11-ի դրությամբ’

1162

Երևանի առևտրային բանկերից ստացված տվյալների համաձայն (ըստ rate.am կայքի, ժամը 11:00-ի դրությամբ), տարադրամի փոխանակման բանկային կետերում այսօր ԱՄՆ 1 դոլարի առքի առավելագույն գինը կազմել է 480 (12.12.14՝ 464) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի առքի առավելագույն գինը` 600 (12.12.14՝ 576) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.20 (12.12.14՝ 8.20) դրամ 1 ռուբլու դիմաց: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 480 (12.12.14՝ 467) դրամ 1 դոլարի դիմաց, եվրոյի վաճառքի գինը կազմել է 600 (12.12.14՝ 582) դրամ 1 եվրոյի դիմաց, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.42 (12.12.14՝ 8.42) դրամ 1 ռուբլու դիմաց:

Փոխանակման կետերում պատկերը մի փոքր այլ է:

ԱՄՆ դոլարի առքի առավելագույն գինը 1 դոլարի դիմաց կազմել է 480 (12.12.14՝ 464) դրամ, ԵՎՐՈ-ի առքի առավելագույն գինը` 605 (12.12.14՝ 580) դրամ, իսկ ռուսական ռուբլու առքի գինը` 8.30 (12.12.14՝ 8.25) դրամ: ԱՄՆ դոլարի վաճառքի նվազագույն գինը կազմել է 490 (12.12.14՝ 470) դրամ, ԵՎՐՈ-ի վաճառքի գինը` 610 (12.12.14՝ 583) դրամ, իսկ ռուսական ռուբլու վաճառքի գինը` 8.40 (12.12.14՝ 8.35) դրամ:

Նախորդ հոդվածը‘Ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, տեղ-տեղ մերկասառույց է և մառախուղ’
Հաջորդ հոդվածը‘Պիկեն պատմել է իր որդուն վերաբերող զարմանալի փաստի մասին’