‘Դոլչեն եւ Գաբբանան մեղադրվում են հարկերից խուսափելու մեջ ‘

944

Dolce & Gabbana նորաձեւության տան սեփականատեր իտալացի դիզայներներ Դոմենիկո Դոլչեին եւ Ստեֆանո Գաբբանային մեղադրանք է ներկայացվել ավելի քան 500 միլիոն դոլարի հարկային պարտավորություններից խուսափելու մեջ:

Երկուշաբթի նրանց գործը քննվել է Միլանի դատարանում: Նախաքննության տվյալներով, դիզայներները D&G եւ Dolce & Gabbana բրենդերը շուկայականից երեք անգամ ավելի էժան վաճառել են սեփական Gado ընկերությանը 2004-ին Լյուքսեմբուրգում; Դիզայներները հերքում են մեղադրանքը: Եթե ապացուցվի հակառակը, նրանց մինչեւ հինգ տարի ազատազրկում է սպառնում:

Նախորդ հոդվածը‘Նորից հիմնանորոգվել է Սպենդիարյանի անվան տուն-թանգարանը ‘
Հաջորդ հոդվածը‘Մայրը հարձակվել է իր տղային վնասվածք հասցրած ֆուտբոլիստի վրա. տեսանյութ’